Ախտանիշներ Ընկալման խանգարումներ` ցնորքներ
Ցնորքներն ամենաբարդ և ծանր հոգեախտաբանական խանգարումներից են, մի շարք հոգեկան հիվանդությունների ախտանիշ։
Այսօր ցնորքները սահմանվում են որպես «թվացյալ, կեղծ ընկալումներ»՝ առանց իրականում գոյություն ունեցող առարկայի, որն առաջանում է հիվանդագին հիմքի վրա և հիվանդի համար ունի իրական բնույթ (Ն. Բաչերիկով, 1989)։
Յուրաքանչյուր ընկալում ներառում է նաև պատկերացումներ։ Ցնորքներ վերապրող մարդկանց համար դրանք միշտ էլ ունեն իրական բնույթ։ Ցնորված մարդն իրականում տեսնում է, լսում, համ ու հոտ առնում, այլ ոչ թե պատկերացնում։ Ի տարբերություն ցնորքների՝ պատկերացումները առաջանում են ոչ թե արտաքին աշխարհում կամ սեփական մարմնում, այլ գիտակցության մեջ։ Ցնորված մարդու համար նրա սուբյեկտիվ զգացողություններն այնքան իրական են, որքան օբյեկտիվ աշխարհի զգացողությունները։
Ցնորքների էությունը հասկանալու համար շատ ուշագրավ է գերմանացի հոգեբույժ Գրիզինգերի (1886) դիտարկումը. «Ես լսում եմ ձայներ, որովհետև լսում եմ, - ասում էր հիվանդը։ - Ինչպես է դա կատարվում, ես չգիտեմ, բայց դրանք ինձ համար այնքան իրական են, ինչքան ձեր ձայնը։ Եթե ես պիտի հավատամ ձեր խոսքերի իրականությանը, ապա թույլ տվեք հավատամ նաև իմ լսած խոսքերի իրականությանը։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը ինձ համար հավասարապես զգայական են և իրական»։ Եվ եթե ինչ-որ մեկը զգում կամ տեսնում է որևէ բան, նա չի կարող վստահ չլինել նրանում, ինչն ինքը տեսնում է կամ զգում, քանզի այստեղ տրամաբանության օրենքները չեն գործում։
Ցնորքները հիմնականում դասակարգում են ըստ զգայարանների՝ տեսողական, լսողական, համի, հոտի, մաշկային զգացողության, ինչպես նաև` վեստիբուլյար, կինեստետիկ (շարժողական)։
Ցնորքները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ իսկական և կեղծ։ Իսկական ցնորքներն ունեն զգացմունքային պարզություն և սրություն, սեփական հոգեկան և ֆիզիկական «ես»-ից դուրս տեղակայում, կամքից անկախ են։ Իսկական և կեղծ ցնորքները իրենց հերթին բաժանվում են ըստ զգայարանների։
Ցնորքներից հարկ է տարբերակել էյդետիզմը, ֆունկցիոնալ ցնորքները` միշտ լսողական բնույթի, ռեֆլեկտոր ցնորքները` մեկ զգայարանի (լսողական, տեսողական) տիրույթում առաջացող: Ֆունկցիոնալ և ռեֆլեկտոր ցնորքները տարբերվում են իսկական ցնորքներից նրանով, որ առաջանում են (ինչպես նաև` պատրանքները) իրական գրգիռների ազդեցության պայմաններում, սակայն՝ ի տարբերություն պատրանքների, աղավաղվում է ոչ թե այդ իրական առարկան, այլ առաջանում է նոր երևույթ, որը չի խառնվում իրականի հետ։
Ցնորքներն ըստ կառուցվածքի լինում են պարզ և բարդ (համալիր) ցնորքներ։ Ցնորքների բարդությունն այն է, որ հիվանդի մոտ միաժամանակ արտահայտվում են երկու և ավելի տեսակի ցնորքներ։ Պարզ ցնորքների ժամանակ դիտվում է միայն մեկ խանգարում։
Հիվանդը, եթե չի խոսում իր ապրումների մասին, ցնորքների առկայությունը կարելի է ենթադրել հիվանդի վարքի, արտաքին տեսքի և առանձին «անկապ» արտահայտությունների հիման վրա։ Տեսողական ցնորքների ժամանակ հիվանդի հայացքը կարող է սևեռվել մի ուղղությամբ կամ որևէ առարկայի վրա։ Այն կարող է արտահայտել վախ, տագնապ, հիացմունք, կարող է վազվզել անկյունից անկյուն։ Լսողական ցնորքների ժամանակ հիվանդը կարող է «ականջ դնել» մի ուղղությամբ, թեքել գլուխը «լսվող» ձայնի կողմը, ընդհատել զրույցը։ Նրանք երբեմն փակում են ականջները բամբակով, թաքնվում վերմակի տակ։
Ըստ ցնորքների ծագման ժամանակի տարբերում են հիպնագոգիկ ցնորքներ, և հիպնապոմպիկ ցնորքներ: Հարկ է նշել, որ սովորաբար ցնորքները դիտվում են օրվա ցանկացած պահին՝ ցերեկը կամ գիշերը։
Ելնելով ցնորքների տեղակայումից, առանձնացնում են նաև էքստրակամպին ցնորքներ, որոնք կեղծ ցնորքների տարատեսակներից են և ուրվագծվում են համապատասխան զգայարանի դաշտից դուրս։ Ըստ զարգացման մեխանիզմի ընդունված է տարբերակել հոգեծին ցնորքներ, որոնք առաջանում են հոգեկան տրավմաներից հետո, իրավիճակային ցնորքներ, որոնք դրսևորվում են համապատասխան իրավիճակում, աֆեկտիվ ցնորքներ, որոնց «պատճառն» է համապատասխան հուզականությունը, ինչպես նաև ներծին և արտածին ցնորքներ։
Ցնորքները դիտվում են դրական (պոզիտիվ) հոգեախտաբանական համախտանիշների կառուցվածքում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն